Շիրшկցի 5-ամյա տղшն իր hաuակակիցների շրջանnւմ աշխարhում ամենաnւժեղն է

5-ամյա Դավիթի արդյունքը գրանցվել է ռեկորդների գրանցման պաշտոնական միջազգային գործակալության ռեկորդների գրքում:  Տղան Շիրակի մարզի Վարդաքար գյուղից է, նա արդեն հայտնի է իր տարիքին ոչ բնորոշ ուժով, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

1 տոննա 230 կգ կշռող մեքենան երեխան հրել է 30 մետր և հայտնվել «Ինտեր ռեկորդ» ռեկորդների գրքում, իսկ միջազգային կառույցում Դավիթի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է «Շանթ» ՀԸ «Մեծ փոքրիկներ» նախագծին մասնակցելուց հետո:

Հենց այս հաղորդման տեսագրությունը նայելուց հետո ռեկորդների գրանցման գործակալությունը համոզվել է, որ շիրակցի 5 տարեկան փոքրիկն իր հասակակիցների շրջանում աշխարհում ամենաուժեղն է: Իր ուժը Դավիթն առաջինը հայրիկի մեքենայի վրա է փորձարկել:

1 տոննա կշռող ավտոմեքենան տղան կարողացել է տեղից պոկել ու հրել 35 մետր: «Շանթ»-ի նախագծում այս արդյունքը տղան 230 կգ-ով ավելացրել է:

Փոքրիկի արդյունքները գրանցվել են Հայկական դյուցազնագրքում: «Շանթ»-ի «Մեծ Փոքրիկներ» նախագծում Դավթի ցույց տված արդյունքը ամրագրված է նաև ռեկորդների գրանցման միջազգային գործակալության հավաստագրում:

Հավաստագիրն ապացուցում է, որ փոքրիկն իր տարիքայինների մեջ աշխարհում ամենաուժեղն է: «Շանթ»-ի նախագծում Դավթի մասնակցությունը նրա համար մեկ այլ հարթություն էր:

Հենց նախագծի ժամանակ  է տեղի ունեցել փոքրիկի ու օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ծանոթությունը և նրանց հետագա համագործակցությունը:

Հետո Դավիթը մարմնավորեց մանուկ Արթուր Ալեքսանյանին Արթուր» վավերագրական ֆիլմում: Փոքրիկի ըմբշամարտով զբաղվելու ցանկության և ձգտումների նշաձողն էլ Արթուր Ալեքսանյանի հաջողություններն են:

Աղբյուրը՝ https://www.shantnews.am/news/view/341947.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*