Ահա, թե ինչnւ է պետք, որ յnւրաքանչյուրի տшնը լինի այu բnւյսից

Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է: Այն շատ լավ մաքրում է օդը և դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա:Առաջ մարդիկ հավատում էին նրան, որ ֆիկուսը կլանում է բացասականը և մաքրում է տան մթնոլորտը: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր տունը լցվի հաջողությամբ ու առատությունով՝ պետք է ունենալ ֆիկուս Բենջամին (փոքրիկ տերևներով ֆիկուս):

Ֆիկուսն օգտագործում են նաև հազի և մրսածության բուժման համար: Նրա տերևների թուրմով բուժում են ռեվմատիզմ, արտրիտ և արթրոզ: Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը:

Ֆիկուսը՝ հոդերի բուժման համար

Ձեզ պետք կգա

Ֆիկուսի տերև

80 մլ օղի

Պատրաստման եղանակը

1 Մանրացրեք ֆիկուսի տերևը մսաղացի օգնությամբ, լցրեք վրան օղին և ծածկեք կափարիչով: Պահեք այն մութ և սառը վայրում 14 օր:

Անցկացրեք այդ զանգվածը մառլյայի միջով, լցրեք մուգ ապակիով շշի մեջ և պահեք այն սառը վայրում:

Քնելուց առաջ աղով տաք լոգանք ընդունեք, հետո քսեք թուրմը հոդերին: Վրայից բրդյա շարֆ փաթաթեք: Այս գործողությունը մի շարունակեք յոթ օրից ավել:

Հազի բուժում

Ձեզ հարկավոր կլինի

1 ֆիկուսի տերև

1 թեյի գդալ մեղր

1,5 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

1 Դրեք ջրով կաթսան կրակին: Հասցրեք հեղուկն եռման աստիճանի: Հոտո դրեք ջրի մեջ ֆիկուսի տերևը երեք րոպեով: Հանեք տերևը և վրան մեղր լցրեք:

2 Հետո դրեք այդ տերևը կրծքավանդակին և փաթաթեք ֆլանելե կտորով: Թրջոցը պետք է պահեք մինչև լույս: Արեք այս գործողությունը մինչև լիարժեք լավանաք:

Արդյունավետ միջոց ճարպագնդիկների դեմ

Ձեզ պետք կգա

80 մլ ֆիկուսի հյութ

40 մլ քացախ

Պատրաստման եղանակը

1 Անց կացրեք մսաղացով ֆիկուսի փարթամ տերևները, հյութը քամեք մառլյայով: Հյութին ավելացրեք քացախը: Խարնուրդը լցրեք մուգ ապակիով շշի մեջ և փակեք կափարիչով:

2 Երկու կաթիլ կաթացրեք այդ հատվածի վրա՝ չկպչելով հարակից մաշկին: Այն պետք է պահել ամենաշատը 10 վայրկյան, իսկ հետո լվանալ ջրով: Այս գործողությունը պետք է անել գիշերը, այնքան ժամանակ մինչև ճարպագնդիկներն անհետանան:

Դիզենտերիայի և աղիքային խանգարումների բուժում

Ձեզ պետք կգա

50 մլ ֆիկուսի հյութ

100 մլ սպիրտ

Պատրաստման եղանակը

1 Հենց նոր պոկած ֆիկուսի տերևները մանրացրեք մսաղացի օգնությամբ, հետո հյութը քամեք մառլյայով: Լցրեք ֆիկուսի հյութի վրա սպիրտը: Լցրեք խարնուրդը մուգ ապակե շշի մեջ և պահեք երկու օր սառնարանում:

Առաջին օրն օգտագործեք երկու ժամը մեկ 1 ճաշի գդալ: Երկրորդ և երրորդ օրերին օգտագործեք օրը 5 անգամ: Չորրորդ օրը օգտագործեք մեկ թեյի գդալ՝ օրը երեք անգամ, ուտելուց հետո:

Ատամի ցավից արագ ազատվել

Ձեզ հարկավոր է

1 ճաշի գդալ ֆիկուսի հյութ

3 ճաշի գդալ սպիրտ

Պատրաստման եղանակը

1 Ֆիկուսի հյութով բաժակի մեջ սպիրտ ավելացրեք: Դրեք մութ տեղում՝ երկու օր:

2 Բամբակը թրջեք թուրմի մեջ: Դրեք այն ցավացող ատամի վրա և պահեք այդպես մի փոքր: Հետո հանեք բամբակը և ողողեք բերանը երիցուկի թուրմով:

Ֆիկուսը հիանալի բուժիչ միջոց է, բայց պետք է հիշել հակացուցումների մասին: Այս բույսի միջոցով բուժումը հակացուցված է հղի կանանց և երեխաներին: Չի կարելի օգտագործել ֆիկուսից պատրաստված միջոցներ, եթե ունեք սրտի հետ խնդիրներ: Ժողովրդական դեղամիջոցներն օգտագործելուց առաջ խորհրդակցեք ավանդական բժշկությամբ զբաղվող բժիշկների հետ:

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*