Oդանավшկայանում ինքնшթիռը բшխվել է nւղղաթիռին․ կան զnհեր

Նեպալի արևելքում տեղի է ունեցել ավիավթար։ Ինքնաթիռն օդանավակայանում բախել է ուղղաթիռի։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Setapati պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու։ Թռիչքավայրէջքային ուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին։ Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, այլապես զոհերի թիվը կարող էր ավելին լինել։ Վթարի պատճառների մասին չի հաղորդում։ 

Աղբյուրը՝ https://armlur.am/893742/?fbclid=IwAR1pBUx3IFvIpJvNYGCl1oCnMJ_gVZI9LKUezl0EbIvvM046AkQ6-5C3yFw 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*