4 բան, որ վիրավnրում են ձեր ծնnղին այնպես, որ դnւք չեք էլ պшտկերացնnւմ. մի՛ шրեք այuպես

Ծնողները մեր կյանքի փարոսն են, նրանք իրենց կյանքն էլ չեն խնայում մեզ համար…

Սակայն, մենք՝ զավակներս, շատ հաճախ չենք զգում, թե ինչպես ենք նեղացնում մեր ծնողներին:

Այսօր առանձնացրել ենք 4 կարևոր կետ, թե ինչ պետք չէ անել ծնողների հանդեպ կամ ասել նրանց՝ չնեղացնելու համար:

  1. Մի սովորեցրեք նրանց, թե ինչպես ապրել

Մի սովորեցրեք ծնողներին ապրել:  Եթե դուք նույնիսկ շատ խելացի եք նրանցից և եթե հաստատ գիտեք, թե ինչպես է պետք ապրել, կյանքի դասեր մի տվեք հայրիկին ու մայրիկին: Նրանք իրենց կյանքն ունեն, դուք ձերը: Դուք չեք սիրում չէ՞, երբ նրանք ձեզ իրենց կարծիքն են պարտադրում, դե դուք էլ մի արեք նույնը:

2. Ձեզ նրանցից առավել մի համարեք

Ինչպիսին էլ լինել ձեր ծնողները, մի գերադասեք ձեզ նրանցից, ոչ իրական կյանքում, ոչ էլ մտքերում: Դուք ոչ մի բանով նրանցից լավը չեք:  Եթե ձեզ հաջողվել է շատ գրքեր կարդալ, լավ ուսում ստանալ և հաջողություններ ունենալ, հիշեք, որ դա նաև նրանց շնորհիվ է, այդ էներգիան նրանցից է գալիս: Նրանք իրենց շատ բաներից են զրկել, որ ձեզ համար լավ լինի: Եվ եթե դուք ձեզ գերադասում եք նրանցից, դուք արգելակում եք սերնդի շարունակության էներգիան:

3. Մի փորձեք փոխել նրանց

Մի փորձեք նրանց վերափոխել, դարձնել այնպիսին, ինչպես ձեզ է պետք: Եթե որոշել եք «պատահական» սեղանին թողնել մի խելացի գիրք, որ մայրիկը կամ հայրիկը կարդան, որպեսզի ձեզ պես զարգացած լինեն, ապա ոչ մի դեպքում մի արեք նման բան:  Չի կարելի թափանցել ոչ մեկի հոգին, եթե անգամ ձեր ծնողներն են: Թույլ տվեք, որ ձեր ծնողներն իրենք անցնեն իրենց ճանապարհը:

4. Մի փորձեք վրեժ լուծել ինչ-որ բանի համար

Ծնողները տարբեր են, և նրանց մոտեցումները տարբեր հարցերի ևս տարբեր են: Հնարավոր է, որ մանուկ հասակում ձեզ պատժում էին, կամ չէին գնում ձեր սիրելի  խաղալիքը ու էլի շատ նման բաներ: Մոռացեք, դա չպետք է հետք թողնի ձեր մեջ:Աշխատեք հիշել միայն դրական ու լավը, որ տվել են ձեզ ծնողները: Նրանք տվել են ամենամեծ ու ամենակարևոր բանը՝ ԿՅԱՆՔ:

Եվ հիշեք, ծնողին չեն ընտրում, ծնողին սիրում են և հարգում:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*