«Մшյրի՛կ, մի հnւզվիր, լավ է, որ hայրիկը նոր ընտшնիք ունի, վերջապեu նա կսnվորի hայրիկ լինել». պատմnւթյուն, որ կhուզի ձեզ մինչև uրտի խnրքը

Ներել կարողանալը շատ կարևոր է այս կյանքում, սակայն  ոչ բոլորը կարող են և երբեմն  ներելը  մարդկային ուժերից վեր է լինում: Սակայն երեխաներն այդպիսին չեն, նրանք կարողանում են ներել և կարող են օրինակ ծառայել  մեծերին:

Շատերը կմտածեն, որ այս պատմությունը հնարած է, իրական չէ, սակայն այն իրական է, սա իմ դստեր պատմությունն է:

Նա 4 տարեկան էր, երբ հայրը լքեց նրան: Մենք մնացինք երկուսով: Ես կարող էի ինչ որ տեղ հասկանալ, թե ինչու ինձ լքեց, բայց ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչպես կարող էր սեփական երեխային լքել: Ավելին, նա նաև հայտնեց, որ  ցանկանում է հրաժարվել ծնողական իրավունքից, քանի որ ցանկություն չուներ ալիմենտ վճարել:

Ես այնքան վիրավորված էի, որ հազիվ զսպեցի նրան ապտակելու ցանկությունս ու դուռը շրմփացրի նրա երեսին, ասելով. Գնա գրողի ծոցը:

Ես ու դուստրս շատ դժվար օրեր ունեցանք: Նա երբեմն հարցնում էր հոր մասին, ես խուսափոխական պատասխաններ էի տալիս: Մեկ տարի անց  մենք իմացանք, որ նա նոր ընտանիք ունի և իր խնամքի տակ է վերցրել կնոջ երկու երեխաներին:

Արցունքները խեղդեցին կոկորդս, միթե՞ նա հրաժարվեց սեփական  երեխայից և այժմ պատրաստ է խնամել ուրիշի երեխաներին, թեկուզ եթե շատ է սիրում նրանց մորը:

Երբ ես սաստիկ  հուզված  հեռախոսով քույրիկիս պատմում էի  նախկին ամուսնուս և նրա նոր ընտանիքի մասին, չէի նկատել, որ դուստրս  կանգնած լսում է: Երբ վերջացրի  հեռախոսազրույցը հանկարծ նա ասաց.

— Մայրիկ, մի  հուզվիր,   լավ է, որ հայրիկը  ընտանիք ունի,  նշանակում է, որ նա կսովորի հայրիկ լինել, ես այնպես ուրախ եմ այդ երեխաների համար, այնպես  կուզեի, ես էլ հայրիկ ունենալ տանը:

-Ա՜խ, իմ խելացի աղջիկ , որքան բարի ես դու, — ասացի ես նրան իմ գիրկն առնելով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*