Ինչու ենք մեր մшյրերի հnգատարությունը, նրանց hետ զրnւյցները և ամեն,ամեն ինչ գնաhատում միայն այն ժամшնակ, երբ արդեն շատ nւշ է…

Մայրիկս արդեն 73 տարեկան է , նա շատ է սիրում ինձ հյուրասիրել տանձ՝ ասելով, որ առաջին հայացքից այնքան էլ գեղեցիկ տեսք չունի, բայց կարևորը նրա մեջ չի պարունակում մի կաթիլ քիմիա և շատ օգտակար է:


Ես կրկին որոշում եմ տանից դուրս գալ և գնալ ինչ-որ տեղ: Մայրիկիս եմ հանդիպում այն ժամանակ, երբ հարմար առիթ է լինում: Բավականին մեծ գործեր կատարելուց հետո հանդիպում եմ մայրիկիս շատ կարճ ժամանակով մի փոքր զրույց անում և կրկին գնում իմ գործերով :
Իհարկե, մայրիկս ամեն անգամ ինձ միշտ ասում է, որ դուրս գալուց պետք է տաք հագնվել, լավ սնվել, ասում է, որ շատ եմ աշխատում և ժամանակն է, որ մի փոքր էլ ինձ հետևեմ և հանգստանամ: Համաձայն եմ, կյանքն այնդպիսին է, որ արդեն սարսափելի չէ ինձ համար,որ տանը երկար ժամանակ չեմ լինում:

Ես մայրիկիցս ապրում եմ մոտ 40 կմ հեռավորության վրա: Ես հաճախ եմ նրան զանգահարում և նա սկսում է ինձ հետ կիսվել իր առօրյա խնդիրներով, քրոջից է խոսում՝ ասելով, որ նա շատ է նեղվում միայնակ գյուղում ապրելով, որ անձրևից հետո կանաչին շատ է մեծացել, անհրաժեշտ է քաղել և այլն…

Իհարկե այդ ամենն ինձ չի հետաքրքրում: Եվ կարծում եմ՝ նրա կյանքում ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում: Եվ ես անընդհատ բարկանում եմ նրա վրա, երբ նա խոսում է իր ցավերից, ես միշտ նրան խնդրում և աղաչում եմ, որպեսզի անպայման գնա բժշկի, ես որտեղից իմանամ, թե ինչ դեղ է հարկավոր խմել նրան վերջ ի վերջո:

Եվ ահա մայրս դժգոհ ասում է՝ եթե ոչ քեզ, էլ ո՞ւմ բողոքեմ:
Մի անգամ մեր երկար զրուցից հետո երբ ես արդեն ընդհատեցի կապը և ընկա մտքերի մեջ մտածելով, որ ես բացառիկ տականք եմ: Նրա այդ զանգը, բարձր ձայնը, բառերը, մեր վեճերը տարբեր թեմաների շուրջ և այն, թե մեզանից ով է ճիշտ՝ այ սա է մեր իսկական կյանքը: Սա է՝ այստեղ և հիմա…

Առանց պլանավորելու ես գնում եմ նրա մոտ, նա ինձ համար համեղ կերակուրներ է պատրաստում, հայրս մյուս կողմից ինձ համար ձմերուկ է կտրատում, գինի առաջարկում: Այս ամենից հետո հասկանում ես, որ քո ծնողների ապրած տան ջերմությունը երբեք չի փոխվում,նրանց վերբերմունքը հոգատարությունը քո հանդեպ էլ ավելի քեզ ջերմացնում քո հոգին: Եվ դու հասկանում ես, որ մայրդ պետք է իշտ ապրի քեզ համար, որ տուն գնալիս զգաս նրա ներկայությունը, զանգելուց լսես նրա բողոքող ձայնը:

Մայր…. սա ընդամենը բառ չէ, այլ մի ամբողջ կյանք, որը լի է քեզ ապրելու ցանկությամբ, ուժ տվող ամեն ինչով…
Աղբյուրը՝ https://hayinfo.info

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*