Uաշիկ Uարգսյանի անшկնկալ շնnրհը. Ապտшկ Միhրան Պողոuյանին

Lragir.am-ը գրում է.ԱԱԾ-ն տեղեկություն է տարածել, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը վերադարձել է Հայաստան, նախաքննական մարմնի պահանջով, որպեսզի մասնակցի իր դեմ հարուցված քրեական գործով քննչական գործողությունների:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ թույլատրել է Սարգսյանին բացակայել Հայաստանից, անհրաժեշտության դեպքում ներկայանալու պայմանով: Դրանից հետո էլ տեղեկություն էր տարածվել, որ Սաշիկ Սարգսյանը գտնվում է Չեխիայում, որտեղ կալանավորված է նրա որդիներից մեկը: Նրան էլ Չեխիայի իրավապահներն էին ձերբակալել Ֆրանկլին Գոնսալես անվան ներքո թաքնվելիս: Սակայն Չեխիան դեռ չի որոշել նրան արտահանձնելու հարցը:

Սաշիկ Սարգսյանի Հայաստանից հեռանալը հանրության մի զգալի մասի հիմք տվեց ենթադրելու, որ նա այլեւս չի վերադառնա, համալրելով այն անձանց շարքը, որոնց հանդեպ կան քրեական գործեր, բայց որոնք հեռացել են Հայաստանից: Դրանցից վերջինն օրինակ Միհրան Պողոսյանն է, որը ձերբակալվել է Ռուսաստանում եւ քաղապաստան է հայցում, չնայած Հայաստանի դատախազությունը փաստաթղթեր է ներկայացրել նրա արտահանձնումը կազմակերպելու համար:

Ահա այդ ֆոնին Սաշիկ Սարգսյանի Հայաստան վերադարձը յուրօրինակ «ապտակ» է Միհրան Պողոսյանին: Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք էլ: Ալեքսանդր Սարգսյանը Երեւան է վերադառնում այն ժամանակ, կամ դրա մասին տեղեկությունն առնվազն տարածվում է այն ժամանակ, երբ Երեւան է ժամանում ՌԴ վարչապետ Մեդվեդեւը՝ ԵՏՄ վարչապետների հավաքի մասնակցելու համար: Գրեթե կասկած չկա, որ ոչ ֆորմալ շփումներում Մեդվեդեւը Հայաստանի վարչապետի հետ կքննարկի Միհրան Պողոսյանի հարցը: Ունի՞ խորհրդանշականությունից բացի այլ իմաստ կամ դեր Սաշիկ Սարգսյանի «զուգահեռ» վերադարձը:

Սաշիկ Սարգսյանը, նախկին իշխանության շրջանում լինելով ընչաքաղցության եւ համակարգային կոռուպցիայի «էպիկական» հերոս կամ խորհրդանիշ, թավշյա հեղափոխությունից հետո վերածվում է այսպես ասած «շնորքով հետապնդվողի» կամ պարզապես «յուրօրինակ մեղայականության» խորհրդանիշի:

Համենայն դեպս, այն ֆոնին, երբ նախկին իշխանության տարբեր ակնառու դերակատարների մի ամբողջ խումբ փորձում է քաղաքական վենդետա որակել իրենց հանդեպ գործերը, Սաշիկ Սարգսյանը մեկ հայտարարում է ունեցածի մի մասը պետությանը «նվիրելու» պատրաստակամության մասին, մեկ նվեր է անում Արցախի բանակին, բարեխողճորեն հեռանում է, բայց չի փախչում՝ գոնե առայժմ:

Այդ հանգամանքը մի կողմից ամոթ եւ ապտակ է ստացվում նախկին համակարգի մյուս «դիմադրողների» հասցեին, մյուս կողմից էլ իհարկե հանրության մոտ է առաջացնում որոշակի կասկածներ՝ նրա «արխայինության» վերաբերյալ:

Իրավիճակն անշուշտ պարզունակ չէ եւ բանն ամենեւին «առերեւույթ» խորհրդանշականությունը կամ հանրությանը փոխանցվող ազդակները չեն: Սաշիկ Սարգսյանը, կամ նրան այս կամ այն քայլ հորդորողները անշուշտ պատրանք չունեն, թե տեսանելի ապագայում կան քայլեր, որոնք կփոխեն հանրային կարծիքը նրա մասին:

Հարցն ըստ երեւույթին այլ տեղ է, նախկին համակարգի այսպես ասած ներքին տիրույթներում: Սարգսյանի քայլերը կամ գործողությունները, այդ թվում «գնալ ու գալը», ազդակ են հենց այդ համակարգին: «Երկրագունդը փոքր է, ուր պիտի փախչեն», օրերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան լրագրողների հարցի:

Սաշիկ Սարգսյանի վերադարձն այդ իմաստով գործնականում ավելի է փոքրացնում երկրագունդը, գուցե առնվազն կիսով չափ: Որովհետեւ, անշուշտ լավ գիտենալով նրա «էպիկական» դերն ու նշանակությունն իրենց համակարգում, դրա ամենատարբեր թեւերը հստակ պատկերացնում են, որ Սարգսյանը յուրօրինակ «նավիգատոր» է, բառի արդեն բուն եւ պատկերավոր, այսինքն առավել քան ամբողջական իմաստով:

Ի վերջո, փախչողներն այն չեն, որտեղ իրենք ենք: Նրանք այն են, որտեղ իրենց վախերն են: Իսկ դրանց տեղը Սաշիկ Սարգսյանը թերեւս լավ գիտե, քանի որ ժամանակին բոլորը հենց նրա միֆականացման հաշվին էին ազատվում իրենց վախերից: Պարզվեց՝ ժամանակավորապես:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/04/29/439228/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*