«Զuպե՛ք ձեր ծաղրածnւին, ընկերներ… ». Սnւրեն Սաhակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուզում եմ, մինչև իրավական ընթացակարգով հարցը լուծելու քայլեր ձեռնարկելը, խնդրանքով դիմել ԲՀԿ խմբակցության պատգամավոր ընկերներիս, որպեսզի իրենց գործընկեր Գևորգ Պետրոսյանին կոռեկտության մի քանի դաս տան։

Ինչպես կասեր դասականը. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»։

Զսպե՛ք ձեր ծաղրածուին, ընկերներ:

Ինչ վերաբերում ա մեր դիմումին, ապա ես ցավում եմ, որ Ծառուկյանը իր հենց առաջին ելույթներից մեկում (եթե ոչ՝ առաջինում) հանցանքի մասին ողջամիտ կասկած առաջացնելու համար ավելի քան բավարար նյութ տվեց։

Մեր խնդիրը անձերը չեն, այլ պետական շահը, որը թելադրում ա՝ բիզնեսը պետք ա շա՛տ հստակ տարանջատվի քաղաքականությունից։ Կա իրավական ընթացակարգ, որից մենք օգտվում ենք

Առաջարկում ենք օգտվել հանգամանքից, որ էս ամենը խաղաղ պայմաններում ա տեղի ունենում։

Եթե ապօրինի կուտակված սեփականության հարցը չլուծվի, ապա մտահոգություն կա, որ հարցը կլուծվի բռնի ճանապարհով։ Մենք այդպիսի զարգացումներ չենք ուզում»։
Աղբյուրը՝ https://arm-life.ru

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*