Տաքuու վարnրդը մեքենшյի պատnւհանից uիգարետի դшտարկ տnւփը դnւրս գցեց, թե բա՝ Հայկnն թnղ գա hավաքի..


Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տաքսի եմ նստել: Տաքսու վարորդը մեքենայի պատուհանից սիգարետի դատարկ տուփը դուրս գցեց, նայեց աչքերիս մեջ, թե բա Հայկոն թող գա հավաքի..


Մեքենայի դուռը վարելու ընթացքում բացեցի ու ասացի՝ կանգնի.. զարմացավ` ինչու…

Պատկերացրեք, թե ինչ կատարվեց հետս.. չեք պատկերացի: Ասում եմ՝ իջի ու վերցրու սիգարետի տուփը.. չի իջնում՝ ընդդիմանում է.. բանից պարզվեց, որ հայ տղամարդուն սազական չի գետնից սիգարետի դատարկ տուփը վերցնել, բայց հայ տղամարդուն սազական է սիգարետի դատարկ տուփը մեքենայի պատուհանից հավեսով դուրս գցել, հետն էլ՝ թող Հայկոն գա հավաքի…  երկար-բարակ չպատմեմ, որովհետեւ եթե մի քիչ էլ երկարացներ, չգիտեմ, ինչ կլիներ.. բանից պարզվեց, որ ես «գործ տվող» եմ, հետն էլ Հայոկոյի «պաշտպանը»:
Իջա տաքսուց, մինչեւ սիգարետի տուփը գետնից կվեցնեի՝ թռավ…

Ու հիմա, մոլորված քայլում եմ.. հիշեցի օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցածը՝ սիգարետի բիչոկի պատմությունը, ինքս ինձ նեղվեցի, տվեցի-առա ու հասկացա, որ ես «հայ տղամարդ» չեմ, ավելին` «գործ տվող» եմ, որովհետեւ ես նման չեմ տաքսու վարորդի պատկերացրած հայ տղամարդուն…»

Աղբյուրը՝ https://hayinfo.info

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*