Sիկին Աննայի nճը կшրելի է անվшնել պшրզ էլեգանտnւթյուն․ Բшցшռիկ hարցազրnւյց Աննա Հակnբյանի իմիջմեյքերի hետ(PHOTO)

Տարին ավարտվում է. այն նշանակալից փոփոխություններ բերեց Հայաստանի բոլոր ոլորտներում՝ այդ թվում նորաձևությունում: Այս տարի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նոր մշակույթ ձևավորեց բարձրաստիճան կանանց շրջանում՝ միջազգային թանկարժեք բրենդների փոխարեն նախապատվությունը տալով հայ դիզայներներին: Այս առիթով մենք որոշեցինք վերհիշել Աննա Հակոբյանի տարվա լավագույն կերպարները, իսկ մասնագիտական դիտարկումների ու մեկնաբանությունների համար հանդիպեցինք վարչապետի տիկնոջ իմիջմեյքեր Սոֆյա Նավասարդյանի հետ: Ավարտելով Մոսկվայի կուլտուրայի և արվեստի համալսարանը՝ նա ավելի քան 10 տարի զբաղվում է իմիջոլոգիայով: Որպես հրավիրյալ մասնագետ Սոֆյա Նավասարդյանը  դասավանդել է պրոտոկոլ և իմիջ նույն համալսարանում, ինչպես նաև Հայաստանի տարբեր բուհերում՝ այդ թվում նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայում: Հեղափոխության օրերին Սոֆյա Նավասարդյանն իր ծառայություններն է առաջարկել տիկին Աննային՝ ֆեյսբուքում նամակ գրելով և մեկ ամիս անց նրանք ծանոթացել ու սկսել են համագործակցել: 

– Քաղաքական իմիջի ոլորտում ի՞նչ կանոններ կան, որոնք պետք է պահպանել և արդյո՞ք դրանք ակտուալ են նաև մեր օրերում:-Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, իհարկե հիմա փոփոխություններ կան, բայց կան սևով սպիտակի վրա գրված օրենքներ, որոնց չհետեւելը ոչ միայն իմիջի, այլև էթիկայի կանոնների խախտում է: Պրոտոկոլը կարելի է խախտել միայն այն լավ տիրապետելու դեպքում։ Ես կողմ եմ, որ երբեմն պետք է շրջանցել կանոնները, միայն թե գրագետ ՝ հաշվի առնելով տվյալ անձին և միջավայրը, որտեղ նա ներկայանալու է:-Ի՞նչ օրենքներ կան, որոնք չի կարելի խախտել:-Շատ կարճ փեշը, բաց դեկոլտեն, մարմնի որևէ հատվածը հատուկ ընդգծելը, ցուցադրելը: Պետք է զերծ մնալ նման դրսևորումներից: Իմիջը ոճաբանության եւ հոգեբանության համադրումն է, այն մարդու արտաքին եւ ներքին տվյալների ներդաշնակ համադրումն է, ի վերջո դա ձեւ է, որն արտահայտում է բովանդակություն։ 

-Ի՞նչ շեշտադրումներ եք անում տիկին Աննայի ոճը ստեղծելիս:-Նրա հետ աշխատելը հետաքրքիր է, քանի որ նա չունի ոճային մերժումներ՝ բացառությամբ ավելորդ ճոխությունները։ Տիկին Աննան ունի ներդաշնակ հոգեկերտվածք, շատ կայուն պսիխո-էմոցիոնալ վիճակ, հստակ նպատակներ և հենց դա էլ ապահովում է իր կերպարի ավարտուն տեսքը, որը կարճ կարելի է անվանել պարզ էլեգանտություն։  

 Այո, միանգամից նկատվում է Տիկին Աննայի սերը պարզ, հարմարավետ հագուստների հանդեպ, ի դեպ նա առաջին տիկինն էր, ում մենք տեսանք ջինսով, սա նույնպե՞ս հատուկ մտածված իմիջային հնարք է:-Առօրյայում տիկին Աննան նախապատվությունը տալիս է ջինսե տաբատներին՝ ասեմ ավելին. եթե չկա օֆիցիալ դիմավորման արարողություն, ապա որեւէ երկիր այցելելիս ինքնաթիռից իջնում է նույնպես ջինսե տաբատով։  -Ի դեպ՝ յուրաքանչյուր հրավերի դեպքում դրեսս կոդը պարտադիր նշվու՞մ է:-Ոչ միշտ է նշվում։ Հաճախ, ելնելով միջոցառման բնույթից, ինքներս ենք որոշում՝ինչ հագուստով ներկայանալ։-Հիշեցի Փարիզում Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը Աննա Հակոբյանի կարմիր զգեստը, որը քննարկումների առիթ դարձավ վառ գույնի պատճառով, արդյո՞ք այդ միջոցառմանը դրեսս կոդ կար։

– Դրեսս կոդ չկար, բայց հրավերքի մեջ շատ հստակ նշված էր միջոցառման տոնական բնույթը, որը ենթադրում էր գույնի ազատություն։ Ի դեպ, ընտրված հագուստն արժանացել է բացառապես դրական արձագանքների։ -Խոսենք նաև մազերի մասին. տիկին Աննայի սանրվածքները նույնպես հաճախ են քննարկվում:-Հասարակությունը հստակ բաժանված է երկու խմբի. մի մասին դուր են գալիս տիկին Աննայի գանգուրները, մյուսին՝  հարդարված մազերը, իսկ ինձանից ի՞նչ եք ուզում լսել (ծիծաղում է)։-Ուզում ենք լսել, թե Դուք, որպես իմիջմեյքեր, ի՞նչ կարծիք ունեք:– Ինչպես հագուստի միջոցով կարելի է քողարկել կամ ընդգծել կազմվածքի առանձնահատկությունները, նույն հաջողությամբ մազերի միջոցով կարելի է ընդգծել կամ քողարկել դեմքի եւ դիմագծերի առանձնահատկությունները։ Իմ կարծիքով ընտրված այս կամ այն սանրվածքը, դիմահարդարման ձեւը, ընդգծում են տիկին Աննայի դիմագծերի նրբությունը, ուրվագծերը, հայացքը։ 

-Ինչպե՞ս առաջացավ հայ դիզայներների հետ աշխատելու միտքը։ Ի դեպ, քանի որ մեր կայքում է այս պրոցեսը լուսաբանվում, պետք է նշեմ, որ շատ դրական արձագանքներ է ստանում և դիզայներները ավելի մոտիվացված են աշխատում:– Սկզբում պարոն Փաշինյանը ցանկություն հայտնեց հագնվել միայն հայ արտադրողից, ապա տիկին Աննան ևս իր նախապատվությունը տվեց հայ դիզայներներին՝ հատկապես, որ մենք շատ լավ մասնագետներ ունենք: Ստացել էինք բազմաթիվ առաջարկներ հայ դիզայներներից, ովքեր ուզում էին վարչապետի տիկնոջը տեսնել իրենց հագուստներով, և մենք սիրով արձագանքեցինք: Չէի ասի, թե դա համագործակցություն է. այսպիսով տիկին Աննան խթանում է հայ արտադրողին, և արդյունքները, այո, գոհացնում են:–Այսինքն՝ հատուկ նախընտրած դիզայներներ չկա՞ն և յուրաքանչյուրը կարո՞ղ է իր հագուստը ներկայացնել:-Այո, կարևորն այն ակտուալ լինի եւ  համապատասխանի տվյալ միջոցառմանը։

-Նկատե՞լ եք, որ միջազգային մամուլը ավելի հաճախ քննարկում է առաջին տիկինների ոճը և ոչ թե նրանց գործունեությունը, ինչպե՞ս եք վերաբերվում այս միտմանը:– Մարդիկ վիզուալ են եւ ինֆորմացիան ընկալում են աչքերով, հետաքրքրելու դեպքում միայն  նոր որոշում են կարդալ։ Իսկ երբ պաշտոնյան կրում է թանկարժեք եւ ճանաչելի ապրանքանիշ, միանշանակ դա քննարկման տեղիք է տալիս։ Ինձ դուր է գալիս, որ տիկին Աննայի դեպքում այդպես չէ. դիզայներները հայեր են, ոչ միշտ շատ ճանաչելի, ես դա միայն ողջունում եմ:-Ինչպե՞ս 5 բառով կբնութագրեք տիկին Աննայի ոճը:-Մենք ընտրել ենք ոչ թե մեկ ոճ, այլ մի քանի ոճային ուղղվածություններ, ունենք տարբեր ոճերի համադրություն, երբեմն նաեւ մաքուր ոճային դրսևորումներ։ Ես աշխատում եմ միշտ ընդգծել նրան բնութագրող կանացիությունը, ուժը, հարուստ ներաշխարհը, մարդկանց օգնելու մեծ պատրաստակամությունը, իմաստուն կին լինելը:

Աղբյուրը՝ https://wnews.am/2018/12/30/sofya-3/#sthash.JSd9ED6l.dpbs

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*